ՀԱԿՈԲՅԱՆ Վարդան (Սլավիկ) Սարգսի ծնվել է 1948 թվականի մայիսի 21-ին Արփագյադուկ գյուղում (այժմ՝ գյուղ Վաղավեր՝ ԼՂՀ Հադրութի շրջանում)], բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս: Բանասիրական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (1998): ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2005): Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը (1969): 1969-83-ին աշխատել է «Սովետական Ղարաբաղ» օրաթերթում, 1976-83-ին՝ գլխավոր խմբագրի տեղակալ: Հիմնադրել և խմբագրել է «Արցախ» (1989) և «Պը-լը-Պուղի» (1991) հանդեսները: 1991-ից՝ ԼՂՀ գրողների միության նախագահ, միաժամանակ՝ միության «Եղիցի լույս» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր: Դարաբաղյան շարժման գործուն մասնակիցներից է: Քնարական բանաստեղծությունների և Ղարաբաղյան շարժմանն ու պատերազմին նվիրված գործերի հեղինակ է («Շանթահար կաղնին», 1974, «Մայրանում է լույսը», 1975, «Անմարելի-անմեկնելի», 1981, «Արցախածուխ», 1989, «Ամարասի զանգերը», 1989 և այլ ժողովածուներ): Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը բեմադրել է Հակոբյանի «Հայելիներ» (1979), «Քո սերը քո տունն է» (1981) պիեսները:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Անդրադարձի տեսիլներ (Երկերի ժողովածու), Ե., 2002:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am