ՀԱՄԱՍՏԵՂ (Կելենյան Համբարձում Հովհաննեսի. ծնվել է 1895 թվականի հոկտեմբերի 15-ին Փերչենճ գյուղում (Խարբերդի գավառ): Գրող։ 1913-ին մեկնել է ԱՄՆ, հետևել է Կոլումբիայի և Հարվարդի համալսարանների դասընթացներին։ Առաջին բանաստեղծությունները տպագրվել են «Փյունիկ» հանդեսում և «Հայրենիք» օրաթերթում։ Համաստեղի ստեղծագործությունների («Գիւղը», 1924, «Անձրեւ», 1929, «Սպիտակ ձիաւորը», հատոր 1-2, 1952, «Քաջն Նազար եւ 13 պատմուածքներ», «Առաջին սէրը», 1966 և այլն) հերոսը ազգային մեծ երազանքով ապրող հայ մարդն է, որի համար սուրբ են հողը, աշխատանքի ու արարման՝ պապերից ժառանգած օրենքները։ Մահացել է 1966 թվականի նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում: Թաղված է Բոստոնում: 

 
 
 
Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Չոպանյան Ա., Համաստեղ եւ գիւղը հայ գրականութեան մէջ, Փարիզ, 1929թ.։

Շահինյան Գ., Համաստեղ, Բեյրութ, 1961թ.։ 

Խաչատրյան Մ., Համաստեղի ստեղծագործությունը, Երևան, 2004թ.։

Ստեղծագործություններ

Համաստեղ, Մոռացված էջեր, հատոր Դ, ԵՊՀ հրատ., Երևան, 2007 թ.:

Երկեր, Բեյրութ, 1966թ.։ 

Հայաստանի լեռներու սրնգահարը (ժողովածու), Երևան, 1989թ.։

Նամականի, Երևան, 2003թ.։

Համաստեղ, Մատենագիտական ցանկեր, Երևան, 2004թ.։ 

Մոռացված էջեր, հատոր 1-3, Երևան, 2005թ.։

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am