ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Համազասպ Ասատուրի, ծնվել է 1880 թվականի սեպտեմբերի 25-ին, Բասարգեչար գյուղ (այժմ՝ քաղաք Վարդենիս): Թարգմանիչ, գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1953), պրոֆեսոր (1954): ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1962): Վ. Հ. և Գ. Հ. Համբարձումյանների հայրը: Ավարտել է Ս. Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1908): Լույս է ընծայել «Արիւն Էջեր» (1903), «Անհունի Էջերում» (1904), «Հպարտ Իոգու երգերից» (1905), «Բանաստեղծութիւններ» (հատոր 1-3, 1927-29) բանաստեղծությունների ժողովածուները: Թարգմանել է եվրոպական և ռուս բանաստեղծներից, հին հունարենից՝ «Հույն ողբերգակներ» (1950, ժողովածու), Հոմերոսի «Իլիականը» (1955): 1964-ին Իրատարակել է «Մտորումներ Հոմերոսի մասին» գիրքը: Համբարձումյանի անունով դպիոց է կոչվել Վարդենիսում:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Գրկ. Համազասպ Համբարձումյան: Կենսամատենագիտություն, Ե., 1980
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am