ՀԱՄԲԱՐՅԱՆ Ռաֆայել Սեդրակի ծնվել է 1932 թվականի մարտի 21-ին Նալբանդ գյուղում (ՀՀ Լոռու մարզ)], արձակագիր, հրապարակախոս: Ավարտել է ԵՊՀ (1955): 1960-70-ին՝ «Ավանգարդ» թերթի գաղափար, բաժնի վարիչ, ապա քարտուղար, 1973-93-ին՝ հայկական հեռուստատեսության դրամատիկական հաղորդումների, ապա՝ հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիր: Համբարյանի վեպերի, վիպակների, պատմվածքների հիմքում խորհրդային և հետխորհրդային անցումային շրջանի բախումների կենտրոնում գտնվող մարդն է («30000 կիլոմետր օդով, ջրով, ցամաքով», 1971, «Գեներալի Երրորդ աստղը», 1974, «Հավաստի հեքիաթ», 1979, «Խոստովանանք», 1980, «Զորավիգ», 1983, «Ապոլոնի ընտրյալները», 1984, «Բախում», 1986, «Սոխակ Տարոնա», 2001, «Աղուհաց», 2003, «Հրածաղիկ», 2003):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am