ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Սաղաթել Մամիկոնի ծնվել է 1921 թվականի մարտի 20-ին Մոլլա Բայազետ գյուղում (այժմ՝ գյուղ Բամբակաշատ՝ ՀՀ Արմավիրի մարզում): Գրող, թարգմանիչ: ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ (1968): Ավարտել է ՀՊՄԻ (1941): 1969-79-ին՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր: 1976-94-ին՝ ՀԳՄ վարչության քարտուղար: Գրել է քնարական բանաստեղծություններ («Իմ ձայնով», 1947, «Թե ինչ է շշնջում առուն», 1958, «Արև ու ծով», 1964, «Իմ պատուհանը», 1971, «Առաջին ձյուն», 1987): Հեղինակ է նաև պատմվածքների, վիպակների («Կյանքը սկուտեղի վրա», 1966, «Թևեր», 1982), պիեսների («Դատավորը», 1976, «Աղջիկը, Ծիպիլին և Տիմբական», բեմ.՝ 1979. ՀԳՍ Ս. Զորյանի անվան մրցանակ, 1981), «Ծիպիլին. Տիմբական և ծիծաղը» (1985) հեքիաթ-վիպակի:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am