ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Սարգիս Բարդուդիմեոսի ծնվել է 1928 թվականի սեպտեմբերի 22-ին Ղազանչի գյուղում (ՀՀ Շիրակի մարզ)], բանասեր, հնագետ-ազգագրագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1971), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000): Ավարտել Է ԵՊՀ (1952): 1962-ից աշխատում Է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, 1992-ից՝ տնօրենի տեղակալ: Լույս են տեսել Հարությունյանի «Հայ ժողովրդական հանելուկներ» (1960), «Մանուկ Աբեղյան (1970), «Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ» (1975) մենագրությունները: Գրառել և հրատարակել է հայկական էպոսի նոր պատումներ («Սասնա ծռեր», հատոր 3, 1979, Ա. Սահակյանի հետ) և համահավաք բնագիրը («Սասունցի Դավիթ», 1981): Զբաղվում Է նաև հայ առասպելների համակարգված հետազոտությամբ («Հայ հին վիպաշխարհը», 1987, «Հայ առասպելաբանություն», 2000, «Հին հայոց հավատալիքները, կրոնը, պաշտամունքն ու դիցարանը», 2001):
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Սասնա Ծռեր, «Էդիտ Պրինտ» հրատ, Երևան, 2015 թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am