ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արտեմ Միքայելի ծնվել է 1945 թվականի սեպտեմբերի 19-ին Ստեփանակերտում: Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1991): Մ. Ա. Հարությունյանի որդին: Ավարտել է ԵՊՀ (1968): 1972-ից դասախոսում է ԵՊՀ-ում: Հարությունյանի ստեղծագործությանը բնորոշ է հողի և ուժի միաձուլումը քաղաքական իրա-դարձություններին, ժամանակակից կյանքի իրողությունների ու ռիթմերի պոետիկ ներկայացումը («Նշանների երկիր», 1977, «Տեսադաշտ», 1979, ռուսերեն ՝ 1983, ԽՍՀՄ ԳՄ Մ. Գորկու անվան մրցանակ՝ 1983, «Ներկայության խոսքեր», 1988, Ռնե Շարի անվան մրցանակ՝ 1988, Ֆրանսիա, «Հրդեհը հինավուրց հողի», 1993, Թեքեյան մշակութային միության գրակական մրցանակ՝ 1992, «Նամակ Նոյին», անգլերեն՝ 1995, հայերեն՝ 1997, «Հուդայի արձակուրդը», 2003): Գրել է գրականագիտական հոդվածներ, աշխատություններ («Ետպատերազմյան ամերիկյան պոեզիայի զարգացման հիմնական միտումները», 1986, «Գրական ուղղությունների պայքարը անգլիական վեպում 20-րդ դ. սկզբին», 1992): Կատարել է թարգմանություններ անգլերենից (Փ. Բալաքյանի «Ճակատագրի սև շունը», 2003, «Հայացք Բաբելոնի աշտարակից», 2004):
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am