ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արտաշես ծնվել է 1873 թվականի սեպտեմբերի 3-ին Մալկարայում (Թուրքիա): Բանաստեղծ, բանասեր, թարգմանիչ: Աշխատակցել է «Արևելյան մամուլ», «Մեհյան», «Բյուզանղիոն», «Մասիս», «Բյուրակն» և այլ պարբերականների, տպագրել է գրական դիմանկարներ («Եղիա Տեմիրճիպաշյան», «Մաթեոս Մամուրյան», «Շիրվանզադե»), գրականագիտական ուսումնասիրություններ («Ինտրա և իր «Ներաշխարհը», «Դանիել Վարուժան և իր նոր գիրքը»), խորհրդածություններ («Գավառի կյանքեն», «Թափառումներ»): Լույս է ընծայել «Լքուած քնար» (1902), «Երկունք» (1906), «Նոր քնար» (1912) բանաստեղծությունների ժողովածուները: Թարգմանել է Լ. Տոլստոյի, Մ. Գորկու երկերից:

Մահացել է 1915 թվականի օգոստոսի 16-ին Նիկոմեդիայում Մեծ եղեռնի զոհ (այժմ՝ Իզմիր՝ Թուրքիայում):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Արձակ էջեր եւ քերթուածներ, Փարիզ, 1937: Գիշերուան ճամբորդը, Ե., 1961:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am