ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Վլադիմիր Հարությունի ծնվել է 1931 թվականի մարտի 17-ին Սուլդա գյուղում (Վրաստանի Ախալքալաքի շրջան): Գրող: Ավարտել Է ԵԳԹԻ (1958), Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները (1969): 1989-ից հիմնադրել է «Հայաստանի Հանրապետության բնակավայրերը» մատենաշարը, հրատարակել հայկական բնակավայրերին նվիրված մի շարք գրքեր: Հեղինակ է վեպերի («Ատլանտիդա», 1965, «Վայոց ձոր», հատոր 1-2, 1970-74, «Արևադարձ», 1977, «Անմահության նախօրեին», 1987), պատմվածքների, վիպակների («Բողոք լեռներում», 1962, «Նաիրյան աստվածներ», 1982, ժողովածուներ):
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Որտե՞ղ եք, տղաներ, Ե., 1988:
Каменные колокола, М., 1986.
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am