ՀԱՑՈՒՆԻ Վարդան (Սոմունճյան), ծնվել է 1870 թվականի հուլիսի 10-ին Պարտիզակ գյուղում (Սեբաստիայի նահանգ): Բանասեր, ազգագրագետ: Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ: Ուսումնասիրել է հին Հայաստանում երդման առիթները («Երդմունք հին Հայոց մէջ», 2 հրտ.՝ 1932), ուտեստեղենը, ճաշատեսակները («Ճաշեր և խնջոյք հին Հայաստանի մէջ», 1912), հայկ, դրոշները («Հայ դրօշները պատմութեան մէջ», 2 հրտ.՝ 1930), դաստիարակության, կրթության խնդիրները («Դաստիարակութիւն հին հայոց քով», 1923), վերլուծել աշխարհիկ և հոգևոր հանդերձների զարգացումը («Պատմութիւն հին հայ տարազին», 1924), անդրադարձել պատմության մեջ հայ կնոջ դերին ու գործունեությանը («Հայուհին պատմութեան առջեւ», 1937):

Մահացել է 1944 թվականի հուլիսի 8-ին Վենետիկում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am