ՀԱՏՏԵՃՅԱՆ Ռոպեր Ավետիսի ծնվել է 1926 թվականի հունվարի 20-ին Կոնստանդնուպոլիսում: Գրող, հրապարակագիր: Ավարտել է Ստամբուլի համալսարանի գրականության-փիլիսոփայության ֆակուլտետը (1950): 1967-ից՝ «Մարմարա» թերթի խմբագիր: Լույս են տեսել Հատտեճյանի «Բառասխալ» (1972), «Մարդոց մեծութեան և խեղճութեան մասին» (1972) պատմվածքների ժողովածուները, «Առաստաղը» (1983, հատոր 1, Ալեք Մանուկյանի գրական մրցանակ՝ 1983) վեպը, «Հակոբ Պարոնեանի մտերմութեան մէջ» (1965) հոդվածաշարը: 1982-ից տպագրվում են Հատտեճյանի «Յուշատետր» (հատոր 1-41, 1982-2002...) փիլիսոփախոհական նոթերը: Գրել է նաև պիեսներ [«Կեանքի մը երեք կիրակիները» (բեմ.՝ 1959), «Կիրակնօրեա հաշուեփակ» (բեմ.՝ 1959), «Մարդը և իր կեղեւը» (բեմ.՝ 1987), «Մահը ա՞յս է արդեօք» (բեմ.՝ 1994)]:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Հուշատետր (ընտրանի), Էջմիածին, 1998: 

Թատերախաղեր, Ստանբուլ, 2002:

Գրկ. Դանիելյան Ս., Ռոպեր Հատտէճեան՝ ներաշխարհի գեղարուեստական քննութիւն, Ստամբուլ, 1996:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am