ՀԱՅԿԱԶՈՒՆԻ Պետրոս ծնվել է 1839 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Մանկավարժ, հասարակական գործիչ: Ազգային ազատագրական բարենպատակ ընկերության (1869) հիմնադիրներից: Հակացարական գործունեության համար 1860-70-ի ընթացքում քանիցս բանտարկվել է: Նոր դպրոցի ն մանկավարժության առաջադիմական սկզբունքների ջատագով է եղել: Ղ. Աղայանի հետ պայքարել է հայկական դպրոցներում ուսուցման բարելավման համար, դրվատել Խ. Աբովյանի, Ս. Նազարյանի, Մ. Նալբանդյանի առաջավոր գաղափարները: Ճամփորդել է Արևմտյան Հայաստանում, նյութեր հավաքել արևմտահայերի կյանքի, հայկ, կոտորածների մասին: Կազմել է թվաբանական գործողությունների աղյուսակների գիրք, որն արժանացել է Վիեննայի և Փարիզի մաթեմատիկոսների հանձնաժողովների հավանությանը:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am