ՀԱՅԿՈՒՆԻ Արմենակ (Ճիզմեճյան Համբարձում Հարությունի, ծնվել է 1835 թվականի սեպտեմբերի 15-ին Կ. Պոլիսում: Գրող, հասարակական-մշակութային գործիչ: Ավարտել է Կ. Պոլսի Սայրըս Համլինի բողոքական-աստվածաբանական քոլեջը (1853): 1857-58-ին հրատարակել է «Սուսայք Սասյաց» թատերական-գրական շաբաթաթերթը, որտեղ տպագրվել են նրա թատերական-գիտական հոդվածներն ու պատմական ողբերգությունները («Արա Գեղեցիկ», «Օղիմպիադա», «Երնջակ»): Հիմնել է «Հայկազյան ընկերությունը» (1858), խմբագրել «Ծաղիկ» (1861-62), «Մեղու» (1864) պարբերականները: Գրել է բանաստեղծություններ, քննարկել առողջապահ, հարցեր («Գարնան ծաղիկներ...», «Գաղտնիք բնության...», «Աշնան տերևներ...»), թարգմանել անգլիագիր հեղինակներից: Հայկունուի «Էլիզա» (1861) վեպը նվիրված է Ղրիմի պատերազմին:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Գրկ. Ստեփան յան Գ.Խ., Արմենակ Հայկունի, Ե., 1955:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am