ՀԱՅԿՈՒՆԻ Գուրգեն Սարգսի, ծնվել է 1889 թվականի օգոստոսի 31-ին Ալաշկերտում (Էրզրումի նահանգ): Քաղաքական գործիչ, հրապարակախոս, գրող: Ս. Հայկունու որդին: ՌՍԴԲԿ անդամ 1905-ից: 1898-1906-ին սովորել է Էջմիածնի Գուրգեն Հայկունուն նվիրված հուշատախտակ ԵրևանումԳևորգյան ճեմարանում, 1912-14-ին՝ Մոսկվայի Առևտրական ինստիտում: 1918-ի հունվարին, Հայկունու նախաձեռնությամբ և ՌՍԴԲ(բ)Կ կենտկոմի համաձայնությամբ, հիմնվել է Հայաստանի կոմկուսը (Արևմտյան Հայաստանում հեղինակային աշխատանք տանելու նպատակով): Հայկունին եղել է կուսակցությանյան «Կարմիր օրեր», ավելի ուշ՝ «Կարմիր դրոշակ» պաշտոնաթերթի խմբագիրներից: Մասնակցել է Կոմինտերնի հիմնադիր կոնգրեսին (1919): 1920-34-ին աշխատել է Մոսկվայի տարբեր հրատարակչություններում: 1937-ին անհիմն բռնադատվել է, աքսորվել, հետագայում արդարացվել: Կատարել է թարգմանություններ:

Գ. Հայկունին մահացել է 1966 թվականի ապրիլի 12-ին Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Երթ մաքառման (պոեմներ, արձակ էջեր, հրապարակախոսություն, հուշեր և խոհեր), Ե., 1965:

Գրկ. Ստեփանյան Գ.Խ., Արմենակ Հայկունի, Ե., 1955: 

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am