ՀԱՅԿՈՒՆԻ (Ղազարյան) Սարգիս ծնվել է 1832 թվականին Զեֆանոս գյուղում (Տրապիզոնի նահանգ): Բանահավաք, ազգագրագետ: Գ. Ս. Հայկունու հայրը: 1893-ից ապրել է Վաղարշապատում: Ուսումնասիրել է Հայաստանի հայ և այլազգի բնակչության կենցաղն ու սովորույթները («Բագրեվանդ, Ջրաբաշխ գաւառ», 1894, «Յուսէփցի ազգատողմ եւ տարօրինակ աւազակ Աբրիեոմ Տրապիզոնի հայ գիւղերու մէջ 1795-1840 թթ.», 1905): Հայկունին հայտնաբերել և գրառել է «Սասնա ծռերի» Արարատյան, Սոկաց, Շատախի, Խլաթի պատումները, «Սոքոս» (1896) վիպերգը: Համակարգել և հրապարակել է իր գրառած (շուրջ 50 բարբառով) բանահյուսական նյութերը («Էմինյան ազգագրական ժողովածուի» Բ, Դ, Ե, Ձ հատորներում, 1901-06): Գրառել է առակներ («Կենդանական վեպ», հատոր 1, 1907), զբաղվել ժողովրդական իրավագիտության հարցերով [«Ժամանակակից հայերի սովորության իրավունքը» (անտիպ, Մոսկվայի Լազարյան ճեմարանի մրցանակ)]:

Սարգիս Հայկունին մահացել է 1908 թվականին Վաղարշապատում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Սվազլյան Վ., Սարգիս Հայկունի (կյանքն ու գործունեությունը), Ե., 1973:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am