ՀԱՅՐՈՒՆԻ Աշոտ Նորայրի ծնվել է 1964 թվականի օգոստոսի 1-ին Խաչաղբյուր (ՀՀ Գեղարքունիքի մարզ), պատմաբան, բանասեր, թարգմանիչ: Բանասիրական գիտությունների թեկնածու (1991), պատմական գիտությունների դոկտոր (2003): Ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը (1986): 1987-90-ին՝ «Վարդենիս» շրջանային, 1990-94-ին՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերի բաժնի վարիչ, 1994-96-ին՝ ՀՀ ԱԳՆ երրորդ քարտուղար: 1998-ից դասախոսում է Երևանի «Հրաչյա Աճառյան» Համալսարանում, 2005-ից՝ նաև ԵՊՀ-ում: Գիտահետազոտական աշխատանքներ է կատարել Հալլեի Մարտին Կութերի անվան (1997, Գերմանիա) և Բոխումի Ռուհրի (2000) համալսարաններում:

Աշխատությունները վերաբերում են Րաֆֆու քննադատական և հրապարակախոսական հայացքներին և Յոհաննես Լեփսիուսի հայանպաստ գործունեությանը: Կազմել է Յոհաննես Լեփսիուսի և նրա «Գերմանական առաքելություն Արևելքում» (1914) ընկերության հրատարակած պարբերական մամուլի նյութերի մատենաագիտական տեղեկատուն (գերմաներեն, Մյունխեն, 1998): Թարգմանություններ է կատարել գերմաներենից: Խմբագրել է Վ. Ա. Միքայելյանի կազմած՝ Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը վերաբերող գերմանական դիվանագիտության տեղեկագրերի ժողովածու (գերմաներեն, 2004) և այլ աշխատություններ:

Գրականության ցանկ

Հայրունի Ա., Րաֆֆի. քննադատը և հրապարակախոսը, Նարիր հրատ., Երևան, 2009 թ.:

Հայրունի Ա., Յոհանես Լեփսիուսի Առաքելությունը, Նաիրի հրատ., Երևան, 2012թ.: 

Հայրունի Ա., Հայկական խնդիրը Գերմանիայի արտաքին քաղաքականության մեջ 1918 թվականին, ԵՊՀ հրատ., Երևան, 2013 թ.:

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Յոհաննես Լեփսիուս. Հայանվեր գործիչն ու հրապարակախոսը, Ե., 2001: Յոհաննես Լեփսիուսի առաքելությունը, Ե., 2002:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am