ՀՈԲՈՍ (Հովհաննես) ծննդյան թիվ անհայտ է: Ժողովրդական առակախոս: Նրա անունով հայտնի զվարճախոսությունները հավաքել և 1903-ին Թիֆլիսում «Հոբոս» վերնագրով լույս է ընծայել Ե. Լալայանը. Ըստ նրա՝ Հոբոսը սկզբում ապրել է Լոռու Ճոճկան գյուղում, ապա՝ Շնողում, որտեղ և մահացել է: Հոբոսի զվարճախոսությունները (տարբերակներով) տարածված են Լոռու գյուղերում: Հոբոսին վերագրվող անեկդոտները երբեմն այլ բանասացների հորինվածքներ են և գրի են առնվել ՀՀ տարբեր մարզերում: Մահացել է 1860-ական թվականներին:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am