ՀՈՎԵՅԱՆ (Հովհաննիսյան) Հովիկ Վաչագանի ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում: Բանաստեղծ, լրագրող, սցենարիստ: Ավարտել է ԵՊՀ (1978): 1979-ից աշխատել է հեռուստա- և ռադիոհաղորդումների բնագավառում: 2004-ին՝ ՀԳՄ վարչության քարտուղար, 2004-ից՝ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար: Միաժամանակ 1999-ից դասավանդում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Լույս են տեսել Հովեյանի «Տունը ծաղկաթերթիկի վրա» (1979), «Արահետ» (1990), «Աստղագուշակ» (1995), «Արեգակն արդար» (1997), «Թափառական ամառներ» (1999), «Ծես» (2000), «Ժայռագրեր» (2003) ժողովածուները: Հովեյանի սցենարներով նկարահանվել են վավերագրական կինոնկարներ («Ծաղկած քարեր», 1981, «Երևանյան շատրվաններ», 1985, «Նրա կյանքի ճանապարհը», 1986, «Կրակե ծաղիկ», 1994, «Սուրբ ծեսերի երկիրը», 2002 ևն): Կատարել է թարգմանություններ արաբ, ռուս, բելառուս, ամերիկացի, բուլղարացի, հոլանդացի գրողների ստեղծագործություններից:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Բախչինյան Ֆ., Հովիկ Հովեյանի բանաստեղծական աշխարհը, Ե., 2004:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am