ՀՈՎՀԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, ծննդյան և մահվան թվականներն անհայտ են: 7-րդ դարի մատենագիր: Կազմել է «Պատմութիւն Տարօնոյ» երկասիրությունը, որի առաջին մասը վերագրվում է Զենոբ Գլակին: Այն շարադրել է Ներսես Գ Տայեցու հանձնարարությամբ: «Պատմութիւն Տարօնոյ»-ը ժողովրդական մատչելի ոճով գրված պատմական ու բարոյախոսական զրույցների ժողովածու է՝ 6-րդ դ. վերջին և 7-րդ դարի 1-ին կեսին Տարոնում կատարված իրադարձությունների, հատկապես Սասանյան Պարսկաստանի դեմ հայերի 571-572-ի ապստամբության, արաբական առաջին արշավանքների մասին:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Գրկ. Բախչինյան Ֆ., Հովիկ Հովեյանի բանաստեղծական աշխարհը, Ե., 2004:
Երկ. Պատմութիւն Տարօնոյ, Ե., 1941:
Տարոնի պատմություն, Ե., 1989 (թարգմ., ներած, և ծանոթագրություն Վ. Վարդանյանի):
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am