ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈԼՈՎ (Հակոբ Կոստանդնուպոլսեցի) ծնվել է 1635 թվականին:  Քերական, թարգմանիչ, հոգևոր գործիչ, վարդապետ: Սովորել է Հռոմի և Լիոնի դպրոցներում (1660-67), զբաղվել գիտական, թարգմանչական, քարոզչական աշխատանքով: Իր գործունեությամբ պաշտպանել է հայ տպագրիչների շահերը: Ունի շուրջ 15 ինքնուրույն և թարգմանած գրքեր [«Պարտէզ հոգեւոր» (1670), «Զտութիւն հայկաբանութեան կամ Քերականութիւն հայկական» (լատիներեն և հայերեն, 1674), «Համառօտութիւն ճարտասանականի արհեստի» (1674), «Պարզաբանութիւն հոգենուագ սաղմոսացն Դաւթի» (1687), «Քերականութիւն լաթինական» (հայերեն և լատիներեն, 1675), «Պատասխանատրութիւնք թղթոյ» (1687)]:

Մահացել է 1691 թվականի նոյեմբերի 24-ին Վենետիկում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am