ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ Հովհաննես Իմաստասեր, ծնվել է մոտ 1045 թվականին Արցախի Փառիսոս գավառում:  Աստվածաբան, փիլիսոփա, րաբունապետ, տոմարագետ, մատենագիր, երաժշտագետ, բանաստեղծ: Ծնվել է քահանայի ընտանիքում: Սովորել է Հաղպատի վանքում, ապա՝ Անիում: Հիմնել և երկար տարիներ ղեկավարել է Անիի բարձրագույն իմաստասիրական դպրոցը: Հետևել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ուսուցման ծրագրին և կատարելագործել այն: Եղել է Անիի Մայր տաճարի ավագերեցը: Հետագայում գլխավորել է Հաղպատի դպրոցը, որը նրա շնորհիվ դարձել է գիտության և մշակույթի նշանավոր կենտրոն: Մեծ համբավ է վայելել նաև վրաց արքունիքում և հոգևորականության շրջանում: Անվանվել է «Իմաստասեր», «Մեծ Սոփեստես», «Աստվածային փիլիսոփա», «Պոետիկոս», «Վարդապետն մեծ» և այլն:

1084-ին բարեկարգել է Հայոց շարժ, տոմարը, այն դարձրել անշարժ, հաստատել տոների օրերը, կազմել հետագա 532 տարիների աղյուսակը՝ մինչև 1616-ը (Հայոց փոքր թվական), որը կոչվել է «Սարկավագադիր տոմար»:

Սեբաստացին առաջադրել է միջնադարի համար նոր՝ մեթոդաբան, սկզբունքներ: Ըստ նրա՝ գիտելիքի ձեռքբերման անհրաժեշտ պայմանը բնագիտական իմացությունն է. առանձնացրել է «բնախօսութիւնը» և աստվածաբանությունը, ճշմարտությունը համարել է միաժամանակ և' բացարձակ, և' հարաբերական, փորձը՝ ճշմարտության միակ չափանիշ: Տարրերի հավիտենությունն ու անոչնչանալիությունը համարել է բնության մշտնջենականության հիմքը: Նրա Աստծու գոյության տիեզերագիտական ապացուցման, աստվածաբանական դրույթների բանական հիմնավորման կողմնակից է: Ըստ նրա՝ արտաքին աշխարհը ճանաչելի է: Իմացությունը թերի գիտելիքից առավել հավաստի գիտելիքին հասնելու երկարատև գործընթաց է՝ երկու փոխկապակցված աստիճանով՝ զգայական և բանական: Մերժում է բնածին գաղափարների գոյությունը: Իմացության նպատակը ճշմարտության որոնումն է:

Սեբաստացին ստեղծել է արվեստի ընդհանուր տեսություն: Նրա գեղագիտական ուսմունքը հիմնականում շարադրված է «Բան իմաստութեան...» պոեմում: Յուրաքանչյուր ճշմարիտ արվեստ, այդ թվում՝ պոեզիան և երաժշտությունը, պետք է մշտապես ձգտի ու անվերջ մոտենա բնությանը, թեպետ անկարող է հասնել նրա կատարելությանը: Բարձր արվեստի հասնելու համար անհրաժեշտ է տաղանդի առկայություն և համառ աշխատանք: Գեղարվեստական ստեղծագործության կարևորագույն նախապայմաններից է համարել «հայտնութիւնը», հասկացություն, որն ունի երկու նշանակություն՝ իբրև բնական շնորհ և իբրև աստվածային ներշնչում:

Սեբաստացին որպես երաժշտագետ և երգահան՝ նպաստել է խազագրության, սաղմոսերգության նորոգմանը, էապես հարստացրել շարականների հորինման վերսկսված փորձը: Նրա «Անճառելի Բանդ Աստուածը» զարգացրել է Կոմիտաս կաթողիկոսի «Անձինք նուիրեալք» շարականի լավագույն հատկանիշները, նախապատրաստել Ներսես Շնորհալու՝ Ավարայրի հերոսներին ոգեկոչող «Նորահրաշ պսակաւորը»:

Նա մշակել է ընդհանուր մանկավարժ, տեսություն, մեթոդաբանություն, ուսուցող, սկզբունքների համակարգ: Նրա տեսական և գիտական ժառանգությունը, մեթոդաբանական սկզբունքները մեծ դեր են խաղացել հայոց գիտության, մշակույթի և լուսավորության հետագա զարգացման ճանապարհին:

Մահացել է 1129 թվականին Հաղպատում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Հովհաննես Իմաստասերի մատենագրությունը, աշխատասիր.՝ Ա. Աբրահամյանի, Ե., 1956: 

Սովւերք Հայկականք, հ. 3,5, Վնտ., 1853, հ. 17, Վնտ., 1854: 

Հարցումն վասն գայթակղութեան: Հարցումն վասն մեղաց եւ հանդերձելոց: Խրատք մանկանց: Եթէ արժան իցէ թուղով զեղբարս, «Գանձասար», 6, 1996: 

Գրկ. Աբեղյան Մ., Հովհաննես Սարկավագ վարդապետ, Երկ., հ.4, Ե., 1970, Էջ 63-82: Թահմիզյան Ն., Հովհաննես Սարկավագ Իմաստասերը և հայ միջնադարյան երաժշտական մշակույթը, «Բազմավեպ», 1978, № 3-4: 

Քյոսեյան Հ., Հովհաննես Սարկավագի «Վասն պատկերաց» և «Վասն մասանց պատուոյ» աշխատությունները, ՊԲՀ, 1979, № 4: 

Միրումյան Կ.Ա., Հովհաննես Սարկավագի աշխարհայացքը, Ե., 1984: 

Մնացականյան Ա., Հովհաննես Սարկավագի «Բան իմաստութեան» պոեմը և նրա՜ գնահատությունն ըստ օգտագործված աղբյուրների, ԲՍ, № 14, 1984: 

Արամյան Ա., Հովհաննես Սարկավագի «Յաղագս նշանաւակի հաւաւոո Նիկիականն Յժե-իցն» ժողովածուն, «Գանձասար», 6, 1996:

 Ուզունյան Տ., Հովհաննես Սարկավագ վարդապետ, «Գանձասար», 6, 1996

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am