ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Արմեն Արշավիրի, ծնվել է 1936 թվականի մարտի 10-ին Թավրիզում: Հրապարակախոս, թարգմանիչ: Ավարտել է ԵՊՀ (1958): 1966-83-ին՝ ՀՀ պետհեռուստառադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր: Ռուսերենից թարգմանել է Ա. Կուպրինի («Յամա», 1975), Յու. Օլեշայի («Նախանձ: Ամեն օր գոնե մի տող», 1977), Վ. Շուկշինի («Պատմվածքներ», 1979), Մ. Բուլգակովի («Վարպետը և Մարգարիտան», 1985), Ա. Ռիբակովի («Արբատի գավակները», 1988, ՀԳՄ Ե. Չարենցի անվան մրցանակ՝ 1990), Ա. Սոլժենիցինի («Արխիպելագ Գուլագ», 1994), Ա. Տոլստոյի («Պյոտր Առաջին», 1995), Ֆ. Դոստոևսկու («Դևեր», 2004, «Գրառումներ մեռյալ տնից», 2004) և այլ հեղինակների ստեղծագործություններ: Լույս է ընծայել «Ես ձեզ սիրում եմ, մարդի՛կ» (1969), «Աղետ» (1990) ակնարկների, «Հայաստան, երկիր դրախտավայր» (1993), «Խորհրդածություններ երկրորդ էջի համար» (1993), «Ուրբաթախոսություն» (2001) հրապարակախոս, հոդվածների ժողովածուները, «Հայկազ Մեսայան» (1997) գիրքը:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am