ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Գայանե Ռազմիկի ծնվել է 1965 թվականի մարտի հունիսի 6-ին Երևանում: Լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (2000), պրոֆեսոր (2005): Ավարտել է ԵՌՕԼՄԻ (1987): 1993-96-ին անգլերեն է դասավանդել Մոսկվայի մի շարք բուհերում: 1996-2001 -ին՝ ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի դասախոս, 2000-ից՝ ՀՊՄՀ ռոմանագերմնական բանասիրության ամբիոնի հիմնադիր-վարիչ, միաժամանակ 2000-ից դասախոսում է ԵՊԼՀ-ում: 2003-ից՝ Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի փորձագետ-լեզվաբան: Աշխատությունները վերաբերում են կիրառական, կոգնիտիվ (ճանա-
չողական) լեզվաբանության խնդիրներին, լեզվական մտածողության և լեզվագիտակցության հոգեվերլուծությանը: Հեղինակ է «Ժամանակի հոգելեզվաբանական հայեցակարգը» (2001) մենագրության, «Հոգելեզվաբանության ներածություն» (2003) բուհական ձեռնարկի, համահեղինակ՝ մանկավարժության և մեթոդաբան, ձեռնարկների:
Խաչատուր Աբովյանի հուշամեդալ (2004):
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Շատ դիտել են
Նորություն
29/08/13
«ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆՆԵՐ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇԱՐՔԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է www.armenianlanguage.am ԿԱՅՔՈՒՄԴիտումներ - 6923
ՔարտեզներԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 391
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am