ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Լավրենտի Շահենի ծնվել է 1944 թվականի փետրվարի 12-ին Նորշեն գյուղում (այժմ՝ ԼԴՀ Մարտունու շրջանում)], լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1995): Ավարտել է ԵՊՀ (1967): 1971-ից՝ ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի գիտաշխատող, 1995-ից՝ փոխտնօրեն: Աշխատությունները վերաբերում են լեզվի պատմությանը, բարբառագիտությանը ն ստուգաբանությանը [«Դասական գրաբարի բայական ժամանակների կիրառությունը», «XVII դարի գրաբարը» (երկուսն էլ՝ «Լեզվի և ոճի հարցեր» ժողովածուում, № 3, 1975, № 7, 1983), «Հայերենի իրանական փոխառությունները», 1990, «Բառային տարբերակներ V դարի գրաբարում» («Հայոց լեզվի պատմության հարցեր» ժողովածուում, № 3, 1991), «Նյութեր պատմական բառարանագրության», 2001)]:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am