ՀՈՎՆԱՆ (Հովհաննիսյան) Գուրգեն Ներսեսի, ծնվել է 1910 թվականի հոկտեմբերի 20-ին Շուշիում: - 9.2.2000, Երևան), գրականագետ, գրող: Բանասիրական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1964): Ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտը (1933): 1954-64-ին՝ ՀԽԱՀ ԳԱ Գրականության ինստիտուտի տնօրեն, 1978-85-ին՝ արվեստի ինստիտուտի կապերի բաժնի վարիչ: Աշխատությունները վերաբերում են գրական-մշակութային կապերին («Մաքսիմ Գորկին և հայ կուլտուրան», 1940, «Ն. Վ. Գոգոլը և հայ գրականությունը», 1952, «Ռուս-հայ գրական կապերը XIX-XX դարերում», գիրք 1-2, 1960-61, «Լուի Արագոնը Հայաստանի և հայ մշակույթի մասին», 1985): Գրել է նաև «Ավետիք Իսահակյան» (1976) հուշապատումը, արձակ բանաստեղծություններ, նորավեպեր:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am