ՀՈՎՆԱՆՅԱՆ Ղևոնդ (28.10.1817, Կ. Պոլիս - 26.1.1897, Վիեննա), բանասեր, լեզվաբան, թարգմանիչ: Պ. Հովնանյանի եղբայրը: Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1838): 1887-90-ին «Հանդես ամսօրյա»-ի խմբագրապետ: Տիրապետել է հունարենին, լատիներենին, գերմաներենին, ֆրանսերին, արաբերենին և այլն: Ա. Գարագաշյանի և Հ. Գաթըրճյանի հետ թարգմանել է ժ. Բ. Բոսյուեի «Խօսք վասն տիեզերական պատմութեան» (1841) աշխատությունը: «Հետազօտութիւն նախնեաց ռամկօրէնի վրա»(1897) գրքում հավաքել է հայ հին գրականության մեջ հանդիպող ժողովրդախոսակցական գրաբար հատվածները և ավելի ուշ շրջանի հայ հեղինակների (Ներսես Շնորհալի, Մխիթար Հերացի, Սմբատ Գունդստաբլ, Մխիթար Գոշ) երկերից նմուշներ: Ապացուցել է հայկական բարբառների գոյությունը V դ. և դրանից առաջ: Հեղինակ է նաև «Քերականութիւն գաղղիերէն լեզուի» (հատոր 1-3, 1843-44), «Դաստիարակ մանկանց...» (1851), «Պւստմութիւն քաղաքականութեան եւրոպական տէրութեանց ընդհանրապես» (հատոր 1-4, 1856-60) աշխատությունների:

Գրականության ցանկ


«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am