ՀՈՎՆԱՆՅԱՆ Հարություն [1880, ք. Ֆենեսե (Թուրքիա) - 1959], խմբագիր, մանկավարժ: Ծննդավայրում զբաղվել է ուսուցչությամբ, ապա 14 տարի եղել Կեսարիայի ազգային վարժարանի տեսուչ: 1910-ին տեղափոխվել է Կ. Պոլիս, զբաղվել գրական-հրապարակախոսական գործունեությամբ: 1920-ին մեկնել է ԱՄՆ, աշխատակցել «Հայաստանի կոչնակ», «Հայաստանյայց եկեղեցի», «Պայքար», «Նոր օր», «Կռունկ» պարբերականներին, Փարիզում լույս տեսնող «Կավռոշ» երգիծաթերթին: 1941-49-ին եղել է ամերիկահայ վարժարանների ընդհանուր տեսուչը: Գրել է «Էվերեկ-Ֆենեսեի հայոց բարբառը» աշխատությունը (Իզմիրյան գրական մրցանակ, 1915): Զբաղվել է նաև նկարչությամբ, անհատական ցուցահանդես Նյու Յորքում (1943):
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Շատ դիտել են
Նորություն
29/08/13
«ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆՆԵՐ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇԱՐՔԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է www.armenianlanguage.am ԿԱՅՔՈՒՄԴիտումներ - 6923
ՔարտեզներԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 391
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am