ՀՈՎՍԵՓ ԱՂԹԱՄԱՐՑԻ (ծննդյան թիվն անհայտ - 1544), մշակութային և կրթական գործիչ, բանաստեղծ, գրիչ, ծաղկող, վարդապետ (1533): Աղթամարի մանրանկարչական դպրոցի հիմնադիրներից: Ապրել և գործել է Աղթամարի վանքում, նաև Լիմում, որտեղ նկարազարդել ու ընդօրինակել է գրչագիր Ավետարաններ, Տոնացույց, Շարակնոց, Մաշտոց: Հ. Աղթամարցուն տաղեր են նվիրել Գրիգորիս Աղթամարցին և Զաքարիա Գնունեցին. Հ. Աղթամարցուց հայտնի են «Երկու վնաս կայ ահագին», «Խրատ գրքերը լաւ պահելուն» բանաստեղծությունները և «Գերի Ադամայ որդի» սկսվածքով կաֆան: 1512-ին Հ. Աղթամարցու գրած երկու հիշատակարաններով Մ. Պոտուրյանը ճշտել է Գրիգորիս Աղթամարցու կաթողիկոս դառնալու տարեթիվը:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայերեն հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Գրկ. Կոստանյան Կ., Նոր ժող., հ. 4, Վաղարշապատ, 1903:
Շատ դիտել են
Նորություն
29/08/13
«ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆՆԵՐ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇԱՐՔԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է www.armenianlanguage.am ԿԱՅՔՈՒՄԴիտումներ - 6904
ՔարտեզներԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 391
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am