ՀՈՎՍԵՓՅԱՆ Անդրանիկ Ռուբենի [15.10.1914, գ. Խնձորուտ (այժմ՝ Վանաձոր   քաղաքի շրջագծում) - 30.10.1968, Լենինական], գրող: Ավարտել է ԵՊՀ: 1939-64-ին ՀԳՄ Լենինականի բաժանմունքի քարտուղար: Հովսեփյանի պատմվածքների, վեպերի, վիպակների («Մուտք», 1938, «Կյանքի սերը», 1946, «Սիրտ» 1940, «Հանգիստ խղճով», 1967, «Վահրամ Պահլավունի», 1984, «Անմահության ուղին», 1962, «Բուք», 1970) հեղինակ է: Գրել է նաև պիեսներ («Ղուկաս Ղուկասյան»«Բուք»«Արտակարգ լիազոր» և այլն), որոնք բեմադրվել են Լենինականի պետական թատրոնում:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայերեն հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am