ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Հրանտ Իգնատի. ծնվել է 1935 թվականի փետրվարի 12-ին  Ահնիձոր գյուղում (ՀՀ Լոռու մարզ): Գրող: Հ. Ի. Մաթևոսյանի եղբայրը: ԱվարտելՀրանտ Մաթևոսյան է ՀՊՄԻ (1962), Մոսկվայի բարձրագույն սցենար, դասընթացները (1967): ՀԳՄ նախագահ (1996-2001): «Օգոստոս» (1967), «Մեր վազքը» (1978), «Ծառերը» (1978) վիպակների և պատմվածքների ժողովածուներում Մաթևոսյանը պատկերել է հայ գյուղը, անդրադարձել անհատի հոգևոր-բարոյական նկարագրին, արծարծել գոյաբանական և բարոյահոգեբանական բարդ խնդիրներ: Մաթևոսյանի առաջին ստեղծագործություններն արժանացել են ընթերցող հասարակայնության ջերմ ընդունելությանը: Անցյալի պեղմամբ, գյուղի պատմության վկայակոչմամբ Մաթևոսյանը հասել է լեռնաշխարհի, հողի և մարդու նախաստեղծ, անխախտելի կապի, միջավայրի հետ ունեցած հոգևոր ներդաշնակության բացահայտմանը: Մաթևոսյանը նաև «Չեզոք-գոտի» (1983) պիեսի և մի շարք կինովիպակների հեղինակ է: Նրա երկերի հիման վրա և նրա սցենարներով նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը» (1969), «Աշնան արև» (1977), «Տերը» (1984) կինոնկարները:

ՀԽՍՀ (1983, պատմվածքների հիման վրա ստեղծված «Մեծ աշխարհի մեր անկյունը» ներկայացման համար), ԽՍՀՄ (1984, «Քո ցեղը», պատմվածքների ժողովածուն, ռուսերեն) պետական մրցանակներ: ՀՀ ԳԽ պատգմավոր (1991-95): 2004-ին ՀԳՄ սահմանել է Մաթևոսյանի անվան գրական մրցանակ: Մաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց, փողոց: Մահացել է 2002 թվականի դեկտեմբերի 18-ին Երևանում: Թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

 Գրականության ցանկծ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Աղաբեկյան Կ., Հրանտ Մաթևոսյան. Ծմակուտի վիպասքը, Երևան, 1988թ.:

Գրիգորյան Վ., Հրանտ Մաթևոսյան. ստեղծագործությունը, ԵՊՀ հրատ., Երևան, 2013թ.:

Եզեկյան Լ. Հրանտ Մաթևոսյանի արձակի խորքարվեստի մի քանի հարցեր, Երևան, 1986թ.:

Փանոսյան Ս., Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը, Երևան, 1984թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am