ՀՅՈՒՐՄՅՈՒԶՅԱՆ (Հյուրմյուզ) Գևորգ ծնվել է 1797թ. նոյեմբերի 11-ին Թուրքիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսում: Թարգմանիչ, եկեղեցական, կրթական-մշակութային գործիչ: Է. Հյուրմյուզյանի եղբայրը: Մխիթարյան միաբանության անդամ (1819), աբբահայր (1846): Եղբոր հետ թարգմանել է Շ. Ռոլենի «Հնախօսութիւն» (հատոր 1-6, 1825-29) աշխատությունը, որով առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվել Հին Եգիպտոսի, Ասորեստանի, Բաբելոնի, Մարաստանի, Պարսկաստանի, Հունաստանի և Մակեդոնիայի պատմությունը: Ֆրանսերենից թարգմանել է Պ. Կոռնելի «Պոլիկտոս վկայ Հայկազն» (1858), Ժ. Ռասինի «Գոթողիւս» (1862), Պ. Մետաստազիոյի «Թեմիստոկլէս» (1886, «Բազմավեպ», № 4-6) չափածո ողբերգությունները: Գրել է կատակերգություններ:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am