ՀՅՈՒՆՔՅԱՐՊԵՅԵՆՏՅԱՆ Հովհաննես [(Պետրոս), ծնվել է 1818 թվականի նոյեմբերի 25-ին Կ.Պոլիսում: Բառարանագիր, լեզվաբան: Սովորել է Կ. Պոլսի Մայր եկեղեցու դպրոցում, եղել է ուսուցիչ, քահանա (1852): Տիրապետել է հունարենին, լատիներենին, պարսկերենին, թուրքերենին: Սասնակցել է Աստվածաշնչի խմբագրման աշխատանքներին՝ կատարելով հայերեն թարգմանության և հունարեն բնագրի համեմատություն: Հ-ի լեզվաբանական միակ գործը «Ստուգաբանական բառարան հայ լեզուի» (1894) աշխատությունն է, որի առաջաբանում հայերենը համարում է թուրանյան լեզու: Ստուգաբանությունները չունեն գիտական հիմնավորում և չեն ենթարկվում լեզվաբանական օրենքներին: Նրա լեզվաբանականհայացքները քննադատել են Ս. Տերվիշյանը և Հ. Աճառյանը:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am