ՀՅՈՒՐՄՅՈՒԶՅԱՆ (Հյուրմյուզ) Էդուարդ ծնվել է 1799թ. հունվարի 22-ին Թուրքիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսում: Բանաստեղծ, բանասեր-լեզվաբան, աստվածաբան: Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1819): Գ. Հյուրմյուզյանի եղբայրը: Գրել է ներբողներ, ուղերձներ, բանաստեղծություններ («Բուրաստանք», 1851), աշխատություններ («Առձեռն ճարտասանութիւն», 1839, «Առձեռն բանաստեղծութիւն», 1839): Մեծ է Հյուրմյուզյանի դերը հայոց լեզուն (գրաբարը) օտարամուծություններից մաքրելու գործում («Դուռն քերականութեան հայկազնեան լեզուի», 1833, «Քերականութիւն գործնական...», 1836): Հեղինակ է «Յաւարտ տպագրութեան մեծի հայ բառագրոց» (1838), «Առձեռն դիցաբանութիւն կամ Առասպելախառն վէպք...» (1840), «Մաղթանք չափաւ» (1843), «Առակացն գիրք երկեակ» (1865), «Ի սուրբ վկայսն Աուքիասանս...» (1833) և այլ տեսական աստվածաբանական գործերի:

Մահացել է 1876թ. հոկտեմբերի 26-ին Հռոմում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am