ԻՆՃՒԿՅԱՆ Արամ Մկրտչի. ծնվել է 1910 թվականի դեկտեմբերի 29-ին Ախալցխայում: Գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1970): ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1970): Ավարտել է ԵՊՀ (1933): 1946-ից աշխատել է ՀՀ ԳԱ Գրականության ինստիտուտում: Հեղինակ է «Ծատուրյանի կյանքը» (1940), «Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը» (1954,2 հրտ.՝ 1980), «Մտերիմներ և մտորումներ: Էջեր հայ գրականության պատմությունից» (1967), «Հովհաննես Թումանյան. կյանքի և ստեղծագործության պատմությունը, 1869-1899» (1969), «Ավետիք Իսահակյան» (1977) աշխատությունների: Գրել է «Հայ նոր գրականության պատմություն» (հատոր 1-2, 1962) աշխատության որոշ գլուխներ (ՀԽԱՀ պետական մրցանակ, 1980, հետմահու):
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am