ԻՍԱՀԱԿՅԱՆ Իսահակ Գևորգի. ծնվել է 1893 թվականի հուլիսի 16-ին Ղազարապատ գյուղում (այժմ՝ Իսահակյան՝ ՀՀ Շիրակի մարզում): Գրող: Սովորել է Ալեքսանդրապոլի ռուսական առևտրական ուսումնարանում, Թիֆլիսի զինվորական դպրոցում (1913-14): 1914-ին կռվել է Կովկասյան ռազմաճակատում: 1912-ին լույս է տեսել Իսահակյանի «Հեքիաթ արևի տակ» քնար, արձակ պոեմը, 1974-ին՝ նույն խորագրով երկերի ժողովածուն (բանաստեղծություններ, արձակ էջեր, նամակներ՝ ուղղված հորեղբորը՝ Ա. Ա. Իսահակյանին):

Արժանացել է Գեորգինյան խաչ շքանշանի: Մահացել է 1916 թվականի հունվարի 31-ին Էրզրումում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am