ԻՍԱՎԵՐՏԵՆՑ Հակոբոս. ծնվել է 1835 թվականի մարտի 13-ին Զմյուռնիայում: Բանասեր, թարգմանիչ: Վենետիկի միաբանության անդամ (1854): 1871-72-ին՝ «Բազմավեպի» խմբագիր: Լույս են տեսել Իսավետենցի «Կրթարան անգլիական լեզուի» (հատոր 1-2, 1880-81), «Ուղեւորութիւն ի Պոմպէյ Հնդկաց» (1887), «Պատմութիւն հայոց» (1888, ֆրանսերեն) աշխատությունները: Գրել է անգլերեն և ֆրանսերեն աշխատություններ՝ նվիրված Հայ եկեղեցու ծիսակարգին, արարողություններին, հայոց պատմությանը: Կատարել է թարգմանություններ: Մահացել է 1902 թվականի օգոստոսի 28-ին Ազոլոում (Իտալիա): 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am