ԻՇԽԱՆՅԱՆ Ռաֆայել Ավետիսի. ծնվել է 1922 թվականի մարտի 9-ին Երևանում: Բանասեր, մատենագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1978): Ավարտել է ԵՊՀ (1949), Մոսկվայի գրադարանային ինստիտուտը (1954): 1963-92-ին՝ ԵՊՀ դասախոս, 1989-90-ին՝ «Լուսավորիչ» թերթի խմբագիր, 1990-95-ին՝ Ազգային գրադարանի տնօրեն: Աշխատությունները վերաբերում են արդի հայերենին, Հայոց լեզվի պատմությանը, Հայոց պատմությանը, հայ գրականությանը, մատենագիտությանը [«Ակսել Բակունց», 1960, «Հայ մատենագիտության պատմություն» (պրակ 1-3, 1964-68), «Բակունցի լեզվական արվեստը» (1965), «Արդի հայեիենի հոլովումն ու խոնարհումը» (1971), «Բակունցի կյանքն ու արվեստը» (1974), «Հայ գրքի պատմություն» (հատոր 1, 1977), «Արևելահայ բանաստեղծության լեզվի պատմություն» (1978), «Ակնարկ հայերենի տերմինաշինության» (1981), «Հայ գիրքը 1512-1920 թթ.» (1981), «Արդի Իայերենի շարահյուսություն» (1986), «Մայրենին» (1986), «Հայ ժողովրդի ծագման ու հնագույն պատմության հարցեր» (1988), «Բնիկ հայերեն բառեր և հնագույն փոխառություններ» (1989)]: ՀՀ ԳԽ պատգմավոր (1990-95): Մահացել է 1995 թվականի փետրվարի 6-ին Երևանում:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am