ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Վրեժ Սաղաթելի. ծնվել է 1949 թվականի ապրիլի 2-ին Երևանում: Արձակագիր, դրամատուրգ: Ավարտել է ԵՊՀ (1971): 1971-78-ին աշխատել է ՀՀ հե- ռուստառադիոպետկոմում, 1979-91-ին՝ «Վերածնված Հայաստան» ամսագրի բաժնի վարիչ, 1993-99-ին՝ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից՝ ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետ: Հեղինակ է «Մեկին գումարած մեկ» (1971) պատմվածքների ժողովածուի, Դարաբաղյան պատերազմին նվիրված հրապարակախոսական հոդվածների, վավերագրական կինոսցենարների («Մահից առաջ և հետո», «Երկրապահը և քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» և այլն):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am