ԺԱՄԿՈՉՅԱՆ Բենիամին Կարապետի ծնվել է 1895 թվականի հուլիսի 8-ին  Հայնի գյուղում (Դիարբեքիրի նահանգ): Մանկավարժ, հասարակական գործիչ: Լոս Անջելեսի Գոլդըն Գեյթ համալսարանի գրականության դոկտոր (1949): Ավարտել է Խարբերդի գերմանական ուսուցչանոցը: 1918-23-ին ուսուցչություն է արել մի շարք վարժարաններում և որբանոցներում, 1927-73-ին՝ Բեյրութի Սահակյան վարժարանի հիմնադիր-տնօրեն: Հեղինակել է դասագրքեր սփյուռքի հայկական դպրոցների համար, «Մանուկը բնության մեջ» լիբրետոն, կատարել թարգմանություններ անգլերենից: Ժամկոչյանի անունով է կոչվել դպրոց Երևանում: Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակ (1985):

Մահացել է 1984 թվականի հունվարի 13-ին Բեյրութում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am