ՋԱՆՇՑԱՆ (Ջանշիև) Գրիգոր Ավետի ծնվել է 1851 թվականին Թիֆլիսում: Հրապարակախոս, գրակական և հասարակական գործիչ: Ստեղծագործել է ռուսերեն: Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի գիմնազիան, ՄՊՀ իրավաբանության ֆակուլտետը (1874): Ճանաչում է ձեռք բերել «Մեծ ռեֆորմների դարաշրջանը» (1892) աշխատությամբ: Ջանշյանի ճամփորդական արձակում նկատելի են նրա նուրբ ճաշակն ու բագմագիտակությունը («Կովկասի գոհարը», 1886, «Եվրոպայում», 1888, «Բնության ընտրյալների և խորթ գավակների մեջ», 1890): Լինելով «Ռուսկիե վեդոմոստի» (ռուսերեն) թերթի հրատարակիչ-խմբագիրներից՝ Ջանշյանը նպաստել է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ռուսերեն հասարակայնությանը ներկայացնելու գործին: Դիև ծածկանունով լույս է ընծայել «Հայկական հարցը Թուրքիայում» (1893) գրքույկը: 1895- 1896-ի հայկական կոտորածների կապակցությամբ կազմել և հրատարակել է «Եղբայրական օգնություն Թուրքիայի տառապյալ հայերին» (1897, 2 լրացված հրտ.՝ 1898) ժողովածուն (պարունակում է գրական-գեղարվեստական, գիտական, փաստագրական, հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին վերաբերող նյութեր), որի հասույթով Արևմտյան Հայաստանում բացվել է 12 մանկատուն: Ժողովածուում հոդվածներով հանդես են եկել Լ. Տոլստոյը, Ա. Չեխովը, Վ. Կորոլենկոն, Կ. Տիմիրյազևը, Վ. Սոլովյովը, Մ. Կովալսկին, Ա. Վեսելովսկին, Ա. Կոնին: Մահացել է 1900 թվականին Մոսկվայում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am