ՋԱՆՅԱՆ (Օհանջանյան) Բոգդան Շամիրի ծնվել է 1917 թվականի հուլիսի 3-ին Տումի գյուղում (այժմ՝ ԼՂՀ Հադրութի շրջանում)], բանաստեղծ: Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը (1938): 1941-ին և 1945-1948-ին՝ ԼՂԻՄ գրողների մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար: 1968-86-ին աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմում: Հեղինակ է քնարախոհական, հայրենասիրական բանաստեղծությունների («Իմ լուսաբացը», 1948, «Ճամփաներ», 1957, «Ես մենակ չեմ», 1964, «Լեռներն արձագանքում են», 1967, «Իմ մոտիկ հեռուն», 1969, «Կանչող հեռուներ», 1974, «Արմատների հավատով», 1979, «Անտառը լռում է», 1983, «Իշխանաձորի կանաչը», 1986, «Մի գետ էլ ունենք Տրտու անունով», 1995, ժողովածուներ):

1948-ին անհիմն բռնադատվել է, 1954-ին արդարացվել:

ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակ (1996): 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Կյանքը հրացանի փողի տակ, Ե., 2001:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am