ՋՐՊԵՏՅԱՆ Հակոբ Շահան Սարգսի, Ջրպետ, ծնվել է 1772 թվականի փետրվարի 16-ին Եդեսիայում: Քերական: Սկզբնական Կրթությունն ստացել է Եդեսիայում: 1787-ից ճանապարհորդել է Կիլիկայում, Ասորիքում, Երուսաղեմում: 1789-ին եղել է Հռոմում, ապա՝ Ֆլորենցիայում, Լիվոռնոյում, ապրել է Ջենովայում: 1798-ին ծանոթացել է Նապոլեոն Բոնապարտի հետ, որի հրավերով բնակություն է հաստատել Ֆրանսիայում և աշխատանքի է նշանակվել Փարիզի արքունունիքի մատենադարանում: Նույն տարում Փարիզի Արևելյան կենդանի լեզուների բարձրագույն դպրոցում հիմնադրել է հայոց լեզվի ամբիոն, 1799-1801-ին դասավանդել հայոց լեզու, 1811-26-ին վերջնականապես հաստատել է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդումը նույն դպրոցում: 1826-ին հրավիրվել է Թիֆլիս, դասավանդել Ներսիսյան, ապա՝ իր հիմնած մասնավոր դպրոցում: Ջրպետյանը մասնակցել է հայ եկեղեցու համար մշակված կանոնակարգի՝ «Պոլոժենիե»-ի (1836) ստեղծման աշխատանքներին:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Գրկ. Աղայան Է., Բ., Հայ լեզվաբանության պատմություն, հ. 1, Ե., 1958:
Ջահուկյան Գ. Բ., Գրաբարի պատմություն (17-19 դարեր ), Ե., 1974:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am