ԿԱՆԱՅԱՆ Ստեփան Մկրտչի (1860/1861, Իգդիր - 1936, Երևան), բանասեր, պատմաբան, մանկավարժ։ ՀԽՍՀ գիտական և արվեստ ինստիտուտի իսկական անդամ։ Խ.Մ. և Հ.Մ. Կանայանների եղբայրը։ Գրել է ուսումնասիրություններ հայոց պատմության, ազգագրության վերաբերյալ, պատմաբանասիրական և բանագիտական աշխատություններ («Ցուցակ հայերեն ձեռագրերի Թիֆլիսի Ներսիսեան հոգեւոր դպրանոցի» (1893), «Մամիկոնեանց պատմութիւն» («Արարատ», 1906-07), «Ջոջանց տան Սասնա ծռեր. Դաւիթ եւ Մհեր ազգային ժողովրդական վէպի պատմականը» (1907), «Անյայտ գաւառներ Հայաստանի» (մաս 1, 1914))։ Արժեքավոր է Կանայանի՝ Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոցի» (Գ. Տեր-Մկրտչյանի հետ) քննություն-բաղդատությունը (1909)։
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am