ԿԱՊՐՈՒՇՅԱՆ Զաքարիա Հովսեփի (18.8. 1794, Գեռլա (Ռումինիա) - 27.4.1870, Գեռլա), գրող, բառարանագիր։ Սովորել է Կլուժի համալսարանում։ Գրել է երգիծական բանաստեղծություններ («Վասն շահապետութեան այնոցիկ, որք տրտմեալ են սրտիւք», ժողովածուն, 1839), վեպեր («Վարք Էմանուէլ Լորէնգօի», 1855-57, «Գիր որ կոչի աստուածային նախախնամութիւն», 1852-54)։ 1834-ին հրատարակել է հայերեն և հունգարերեն այբբենարան՝ Տրանսիլվանիայի հայկական դպրոցների համար, 1848-49-ին՝ «Նոր բառգիրք հայ-լատին եւ մաճառ լեզուաց» (5 հ.)։

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am