ԿԱՐԱ-ԴԱՐՎԻՇ (Գենջյան Հակոբ, 1872, Ստավրոպոլ - 16.12.1932, Թիֆլիս), գրող, թարգմանիչ։ Ավարտել է Նոր Նախիջևանի թեմական սեմինարիան (1893)։ Եղել է գրագիր, ուսուցիչ։ Գրել է ֆուտուրիստական բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ («Երուանդ Գոշ», 1911, «Կեանքի ջութակը», 1917, «Օրերից առաջ», 1928)։ Փորձել է հայ գրականության մեջ արմատավորել ֆուտուրիզմը («Ի՜նչ է ֆութուրիզմը», 1914)։ Կատարել է թարգմանություններ Ու. Ուիթմենից։ Հայերենից ռուսերեն է թարգմանել Ա. Շիրվանզադեի, Լ. Շանթի, Ա. Ահարոնյանի ստեղծագործություններից։

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am