ԿԱՐԱՅԱՆ (Կարապետյան) Հովհաննես Ղազարոսի (5.10.1915, Թիֆլիս - 9.8.1985, Թբիլիսի), բանաստեղծ, թարգմանիչ։ 1930-ից թարգմանություններով աշխատակցել է «Կարմիր ծիլեր», «Արշավ» պարբերականներին։ 1947-85-ին աշխատել է «Սովետական Վրաստան» թերթի խմբագրությունում։ Բանաստեղծությունների հիմնական թեման սերն է, հայրենիքը («Հայրենական», 1948, «Սլացում», 1956, «Ձայն վրաց հողից», 1963, «Բյուրեղյա ալիքներ», 1977, «Երգող շատրվան», 1980, «Սիրուց մինչև սեր», 1984, ժողովածուներ)։ Ստեղծագործել է նաև վրացերեն («Իմ վրացերենը», 1970, ժողովածու)։ Նրա թարգմանությամբ հայերեն լույս է տեսել Շոթա Ռուսթավելու «Ընձենավոր» պոեմը (1983, ՎՀ Ի. Մաչաբելու անվան պետական մրցանակ՝ 1985)։ Թարգմանել է նաև Ի. Աբաշիձեի, Ս. Փոցխիշվիլու, Ի. Նոնեշվիլու, Ս. Մխարգրձելու ստեղծագործություններից։ 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Պոեմներ (ժողովածու), Թ., 1973։

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am