ԿԱՐԵՆՅԱՆ (Կարինյան) Հակոբ (1818, Էրզրում - 30.3.1872, Թիֆլիս), բանասեր, մանկավարժ, թատերագիր, թարգմանիչ: Սովորել է Էրզրումի Կարապետյան վարժարանում: 1830-ին գաղթել է Ախալցխա, ապա հաստատվել Թիֆլիսում: Դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1846-47-ին Հ. Արզանյանի հետ Թիֆլիսում խմբագրել է Կովկասում հայ առաջին «Կովկաս» շաբաթաթերթը: 1841-ին հրատարակել է «Ճառ վասն փրկագործ չարչարանաց...»-ը: Գրել է ողբերգություններ [«Վարդան Մամիկոնեան» (անտիպ), «Շուշանիկ» (1860)], որոնք ներկայացվել են հայկական բեմում: Արժեքավոր է Կարենյանի «Բաղդատու¬թիւն պատմութեան Մովսիսի Խորենացւոյ...» (1858) պատմաբանասիրական աշխատությունը: Կատարել է թարգմանություններ:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am