ԿԵՆՋՅԱՆ Անդրանիկ [28.12.1873, քաղաք Ադաբազար (Թուրքիա) - 6.9.1957, Փարիզ], հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, գրող: ՍԴՀԿ անդամ: 1910-11-ին՝ ազգային երեսփոխան Իզմիթի շրջանից: Մեծ եղեռնի ժամանակ տարագրվել է Դեյր էզ Զոր, 1918-ին հաստատվել Դամասկոսում, ընտրվել Ազգային միության ատենապետ: 1919-ին Ադանայում գործուն մասնակցություն է ունեցել Կիլիկիայի իրադարձություններին, խմբագրել «Տավրոս» օրաթերթը: Կիլիկիան անկախ հանրապետություն հռչակվելուց (1920, օգոստոստի 4) հետո նշանակվել է ֆինանսների նախարար: Կիլիկիայի հայաթափումից հետո հաստատվել է Բեյրութում, գործակցել է Սահակ Բ Խապայանի հետ, ընտրվել (1926) Լիբանանի ազգային գավառ, ժողովի անդամ: Այնուհետև տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1929-31-ին անդամակցել է «Հնչակյան մամուլ» շաբաթաթերթի խմբագրակազմին, ապա աշխատակցել տարբեր պարբերականների: Հեղինակ է «Կորնեյ Վասիլև» (1910, Կ. Պոլիս), «Լեո եւ հնչակեան կուսակցութիւնը» (1935, Փարիզ), «Ազգային հարց եւ Տաճկահայաստան» (1936, Փարիզ), «Սոցիալական դեմոկրատական հնչակեան կուսակցութիւնը եւ Կիլիկեան ինքնավարութեան ակտը» (1958, Բեյրութ), «Հալածականի յուշեր» (1964, Բեյրութ) և այլ երկերի:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am