ԿԵՏԻԿՅԱՆ Թովմաս [13.9.1876, գյուղ Կըրման (Խոտորջուրի գավառ) - 13.5.1915, Կարին], բանասեր, թարգմանիչ: Սովորել է Վիեննայի Մխիթարյանների դպրոցում (1893-ից): 1895-ից՝ միաբանության անդամ: Դասավանդել է Կ. Պոլսի և Կարինի Մխիթարյան վարժարաններում: 1901-06-ին խմբագրել է «Հանդես ամսօրյան», այստեղ տպագրել «Պարսից աշխարհը ըստ Ստոյն Մովսիսի Խորենացվոյ Աշխարհագրութեան» (1902, № 12), «Ծաղկեփունջ» (1904) և այլ հոդվածներ: Գերմաներենից թարգմանել է Հ. Մարկվարտի «Հայ բդեաշխք» (1903), Հ. Պետերսոնի «Հայերէն եւ դեւրացի լեզուները» (1907) երկերը:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Շատ դիտել են
Նորություն
29/08/13
«ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆՆԵՐ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇԱՐՔԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է www.armenianlanguage.am ԿԱՅՔՈՒՄԴիտումներ - 6906
ՔարտեզներԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 391
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am