ԽԱՉԱՏՐՅԱՆ Ավագ Խաչատուրի (ծնվել է 5.8.1932, գյուղ Ելփին (ՀՀ Վայոց ձորի մարզ)), գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր (1997), ՀՀ ՄԳԱ-ի անդամ (1999)։ Ա.Ա. Խաչատրյանի հայրը։ Ավարտել է ՀՊՄՀ (1955)։ 1958-94-ին՝ ՀՊՄՀ դասախոս, 1973-79-ին՝ նախադպրոց, մանկավարժության և հոգեբանության, 1985–1994-ին՝ հայոց լեզվի և գրականության ֆակուլտետների դեկան։ 1991–ից՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր։ Աշխատությունները վերաբերում են հայ նորագույն գրականության հարցերին («Ժամանակակից գյուղը և վիպագրությունը», 1967, «Ավետիք Իսահակյանի սիրերգությունը», 1985, «Ավետիք Իսահակյանի հայրենասիրական պոեզիան», 1987, «Ավետիք Իսահակյանի պոեզիան», 2000)։
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Ելփին (Գյուղի պատմ.), Ե., 1999:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am